Զբոսախնջույք

Պիկնիկի կազմակերպումը հանգստի կատարյալ տարբերակ է այն մարդկանց համար, ովքեր իրոք հոգնել են առօրյա հոգսերից ու քաղաքային աղմուկից: Այստեղ գտնվելու ժամանակ յուրաքանչյուրը կարող է շեղվել իրեն մտահոգող խնդիրներից, լիցքաթափվել և վերականգնել ուժերը, չէ որ բնության և պատմության հետ ներդաշնակ լինելու զգացումը ուժերի վերականգնման և դրական էմոցիաներ կուտակելու լավագույն միջոցն է: Հաստաբուն թթենիների սաղարթների տակ անգամ ամենաշոգ օրը փչում է զեփյուռը, լսվում է թռչունների դայլայլը, իսկ օդը հագեցած է խոտերի ու ծաղիկների բույրով: Իսկ ահա աշունը հյուրերի համար կբացի իր ոսկե վարագույրները, բացահայտելով գույների բազմերանգությունը: Ծառերի տակ հյուրերը կարող են իրենց հետ բերած մթերքներով կազմակերպել իրենց հանգիստը, օգտվելով տեղում առկա մանղալից և այլ հարմարություններից, որոնք կտրամադրվեն ադմինիստրացիայի կողմից:

Նախնական պայմանավորվածության համաձայն, հյուրերի համար կարող է կազմակերպվել ճաշ կամ ընթրիք՝ արցախյան խոհանոցի բազմապիսի խորտիկներով:

Նիկոլ Դումանի տուն-թանգարանի տարածքում հյուրերը կարող են ոչ միայն զգալ պատմության ոգին, լիարժեք հանգստանալ, այլ նաև ճաշակել հայկական ազգային համեղ ուտելիքներն ու ընպելիքները: