Արևելյան Սենյակ

Տներից մեկի առաջին հարկում է տեղակայված ոճավորված «Արևելյան» սենյակը, որը կարծես պատմական մի շրջանի հուշ լինի, երբ արցախահայերի մշակույթը որոշակի ազդեցություն է կրել արևելյան, պարսկական մշակույթից: Սենյակի ինտերիերը այցելուին տանում է արևելյան հեքիաթ՝ ասեղնագործ բարձեր, ցածր թախտեր, պատերին գորգեր, մոմերի և ձիթաճրագների խորհրդավոր լուսավորություն, այս ոճը այցելուների մոտ արթնացնում է ավանդական պատկերացումները Արևելքի մշակույթի և ավանդույթների մասին: Խորհրդավոր, վայելքներով լի այս միջավայր ընկմվելու համար Ձեզ կօգնի նաև զուտ արևելյան նարգիլե ծխելը, որը դուրս գալով մահմեդական աշխարհի սահմաններից, ընդունված է շատ երկրներում: Բուրավետ տարբեր հավելումներով հարստացրած ծխախոտի ծուխը հանգստացնում է մարդու հոգին, հաճելի մթնոլորտ ստեղծելով անմոռանալի ժամանակ անցկացնելու ընկերների, համախոհների շրջապատում: Այս ամենը համադրվելով արցախյան քաղցրավենիքների և շրջակա դաշտերից հավաքված խոտերից պատրաստված արևելյան շարբաթի (քաղցր-թթվային զովացուցիչ ընպելիք) հետ, մեծ վայելք կպարգևի քաղցրակերներին: Այս միջավայրում կարելի է լիցքաթափվել, քեզ զգալ տիրակալ, ընկղմվել Արևելքի խորհրդավոր աշխարհը: