Նիկոլ Դումանի Կյանքը

Նիկոլ Դուման (Նիկողայոս Տեր-Հովհաննիսյան) ծնվել  է 1867 թվականին Լերնային  Ղարաբաղի Ասկերան շրջանի Ղշլաղ գյուղում։ Ավարտել է Շուշիի թեմական  դպրոցը (1887): Եղել է ուսուցիչ  Հյուսիսային  Կովկասի հայկական դպրոցներում;1894 – 1896-ին՝ Թավրիզի և  Սալմաստի վարժարաններում։ Մասնակցել է 1894 – 1896-ի Դերիկի կռիվներին։ Բողասքյասանի մարտում վաստակել է ԴՈՒՄԱՆ անունը։ 1895 թվականին խմբով (50 հոգի) անցել է Վան :1896 թվականին Նիկոլի մոտ առաջացել է Խանասորի արշավանքի (1897) կազմակերպման և քրդական մազրիկ ցեղից վրեժխնդիր լինելու գաղափարը։ Արշավանքին մասնակցել է որպես հիսնապետ։ Հետո անցնելով Կովկաս՝ ապրել է  Բաքվում: 1904-ին փորձել է խմբով հասնել ապստամբ Սասունին օգնության, սակայն թուրք-պարսկական սահմանի վրա՝ Ռազիի մոտ կռվի է բռնվել քրդական հրոսակախմբերի հետ և տեղ չի հասել:
1905-1906 թվականների հայ-թաթարական ընդհարումների ժամանակ ղեկավարել է Երևանինահանգում և Արարատյան դաշտում գործող հայկական ինքնապաշտպանական ուժերը, կարողացել հմտորեն կազմակերպել հայերի ինքնապաշտպանությունը։ Արևմտյան Հայաստանի ազատագրության հարցում կողմ էր կազմակերպված ապստամբության։ 1909 թվականին անցել է Պարսկաստան։ Եփրեմ Խանի ու Քեռու /Արշակ Գավաֆյան/ հետ մասնակցել է Իրանական հեղափոխությանը։ Ղեկավարել է Թավրիզի պաշտպանությունը։ Այնուհետև վերադարձել է Կովկաս, եղել Արևմտյան Հայաստանում:

1910-ին մասնակցել է 2-րդ ինտերնացիոնալի Կոպենհագինի կոնգրեսին։ Նիկոլ Դումանը դեմ է արտահայտվել 1906 թվականին ՀՅԴ Խորհրդի ընդունած և ՀՅԴ 4-րդ ընդհանուր ժողովի վավերացումը ստացած «կովկասյան նախագծին»:Նա գտնում էր, որ հայերը չպետք է տարվեն համառուսական հովերով։ Նա դեմ է արտահայտվել նաև Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում հայկական կամավորական գնդերի ստեղծման գաղափարին:

Թոքախտով  հիվանդ Նիկոլ Դումանը զգալով մոտալուտ վախճանը1914 թվականի  սեպտեմբերի 27-ին ինքնասպան է եղել՝ ատրճանակով իր վրա կրակելով:

Հայ ազգի կողմից սիրված հերոսի մարդաշատ հուղարկավորությունը տեղի է ունենում Թիֆլիսում, Խոջիվանքի Պանթեոնում։ Նիկոլին թաղում են Դաշնակցության հիմնադիր Սիմոն Զավարյանի կողքին:

1930-ական թվականներին Խորհրդային Վրաստանի կառավարությունը քանդեց Խոջեվանքը և պանթեոնը՝ այնտեղ թաղված հարյուրավոր հայ ազգի արժանավոր զավակների գերեզմանների հետ: