Ձիարշավներ

Ձիով զբոսանքները այլևս եվրոպական ազնվականների առավելությունը չեն, այլ բավական հասանելի ժամանց: Նիկոլ Դումանի տուն թանգարանը` որպես ակտիվ հանգստի մի տեսակ, ցանկացողներին առաջարկում ենք ձիերով և էշերով զբոսանքներ: Բավական է միայն նստել թամբի վրա ու դուք կարող եք զգալ բնության հետ ամբողջական միասնությունը: Այդ ազնիվ կենդանիների շնորհքը ուղղակի հմայում է: Կենդանիները հասկանում են հեծյալին բառացիորեն կարդալով նրա մտքերը: Դրանք շատ խելացի կենդանիներ են, պատահական չէ, որ մեր նախնիները այդքան մեծ սիրով ու թրթիռով են վերաբերվում նրանց: Ձիարշավը կարծես թե մի հիպոթերապիա լինի, հանգստանալու ու բնության ամբողջ գեղեցկությունը վայելելու միջոց: Ձիավարությունը ու դրա բուժիչ ազդեցությունը արդեն բազմիցս հաստատել են այն միտքը, որ ձիերը բուժիչ հատկություն ունեն: Նրանք բուժում են ոչ միայն մարմնական հիվանդությունները, այլև օգնում են գտնել ներքին հավասարակշռությունը: Երեխաների համար հնարավորություն կա պոնիներ ու էշեր հեծնել: Կենդանիների հետ ավելի լավ ծանոթանալու համար կարելի է Ձեր հետ վերցնել գազար կամ խնձոր ու կերակրել նրանց, դա Ձեր անհանգիստին հրճվանք կպարգևի: Էշերով զբոսանքը Ղարաբաղի ամենաավանդական ու ամենատարածված հանգստի տեսակներից է: Ըստ լեգենդի` դրանից հետո «ճակատագիրը մեծահոգի կլինի Ձեր հանդեպ»: Դուք կարող եք զբոսանք պարվիրել Ծաղկաշատ գյուղի շրջակայքում, անտառնելով դեպի աղբյուրները, հինավուրց Վանք գյուղի երկայնքով, որի մեջ կարող է մտնել ուղեկցումն ու ուսուցումը: Եթե Դուք երբևէ թամբ չեք նստել կամ էլ հեծյալի քիչ փորձ ունեք, Ձեզ կօգնեն մեր հրահանգիչները: Նրանք կտան Ձեզ ձիավարության առաջին դասերը, կսովորեցնեն, թե ինչպես վերաբերվել ձիի հետ ու կուղեկցեն Ձեր զբոսանքների ժամանակ: Խնդրում ենք ի նկատի ունանալ նաև, որ Դուք կարող եք ինչ-որ մեկին ծննդյան նվեր մատուցելու համար մեզ մոտ պատվիրել ձիով զբոսանք կամ դրա ուսուցումը: