Նիկոլ Դումանի Սրահ

Տուն–թանգարանի  առաջին հարկը զբաղեցնում է Նիկոլ Դումանի սրահ: Այստեղ տեղադրված են Նիկոլ Դումանի կյանքն ու գործունեությունը նկարագրող ցուցանմուշներ և վահանակներ: Հինգ ֆոտովահանակ այցելուներին ակնառու պատկերացումներ է տալիս նրա կյանքի էտապների մասին:Դահլիճում ներկայացված են հետևյալ թեմատիկ ֆոտովահանակները` Դերիկ վանքի ճակատամարտը (1894թ), Խանասարի դաշտի ճակատամարտը (1897թ.), Ռազմական արշավներ դեպի արևելյան Հայաստան, Հայ-Թաթարական բախումները Անդրկովկասում (1905-1906թթ.) և Հայերի մասնակցությունը Պարսկական հեղափոխությանը (1911թ.): Հատուկ հետաքրքրույթուն է ներկայացնում ցուցափեղկը, որտեղ ներկայացված են 19-րդ դարի վերջի սառը զենքերի և հրացանների փողերի նմուշներ ,սպայական գծագրոց, Մոսեին հրացանի փամփշտակալ  փամփուշտներով, վերականգնված Մոսեին հրացանի նմուշ, մերձամարտում օգտագործվող դաշյուններ ու դանակներ, մաուզերի փայտյա պատյան, Նագան ատրճանակ, երթային գավաթ և ֆիդայիների կյանքի հետ կապված այլ առարկաներ, ֆիդայիների վերականգնված տիպիկ երթային հագուստ: