Աշխատանք Ագարակում

Նիկոլ Դումանի տուն-թանգարանի հյուրատանը բնակվող հյուրերը կարող են բացմազանություն մտցնել իրենց հանգստի մեջ մասնակցելով բանջարանոցի աշխատանքներին: Շատ զբոսաշրջիկների ու հյուրերի համար դա մանկություն վերադառնալու հնարավորություն է, որը նրանք անց էին կացնում գյուղում, ինչպես նաև ցույց տալ իրենց երեխաներին կյանքի հմայքները գյուղական մթնոլորտում: Հանգստի ընթացքում զբոսաշրջիկները ուտում են միայն էկոլոգիապես մաքուր արտադրանք` իրենց կողմից տնկված, ծառից կան թփից քաղած, դրա հետ մեկտեղ ծանոթանում նաև Ղարաբաղի մշակութային ավանդույթներին ու պատմությանը: Հանգստի այդ տեսակը հարմար է այն մարդկանց համար, ովքեր երբեք չեն ապրել գյուղում, բայց անհաղթահարելի ձգտում ունեն դեպի բնական կյանքը բնության գրկում: Թարմ օդ, գյուղական կյանք, էկոլոգիապես մաքուր ապրանքներ, իսկ որպես ժամանց` այգում աշխատելը: Եթե դուք ինչ-որ մի անսովոր բան եք ուզում, ինչ-որ նոր բան, միջավայրի կտրուկ փոփոխություն, հրավիրում ենք Ձեզ Նիկոլ Դումանի տուն-թանգարան, ընկղմվել գյուղական կյանքի մեջ ու որոշ ժամանակով զգալ ձեր արմատների  ակունքները: