Էթնոգրաֆիկ Ներկայացումներ

Էթնո-գյուղը, իհարկե ենթադրում է նաև ազգագրական ներկայացումների կազմակերպում: Մասնավորապես, ավանակներին հեծած ավանդական պտույտը, որից հետո, ըստ տեղացիների ավանդազրույցների «ճակատագիրը բարեհաճ կդառնա Ձեր հանդեպ»: Տեղի բնակիչները ավանդական, ազգային հագուստներով, Ձեր ներկայությամբ կվառեն թոնիրը նախապատրասվելով հացի թխման արարողությանը: Ձեզ ցույց կտան խմորի հունցման և լոշիկների թխման ողջ ընթացքը: Իհարկե հյուրերին կառաջարկվի այս բոլոր արարողությունների ժամանակ        իրենց մասնակցությունն ունենալ: Այստեղ անցկացվում են նաև վարպետաց դասեր ավանդական ժենգյալով հացի թխման վերաբերյալ: Տեղացիները կպատմեն, թե քանի տեսակի կանաչիներից է պատրաստվում միջուկը, կներկայացնեն ժենգյալով հացի թխման գաղտնիքները: Եվ, իհարկե, բոլորը միասին կփորձեն տաք-տաք ժենգյալով հացերը տեղական կարմիր, տտիպ գինով: Այս ամենից բացի, հյուրերին սպասվում է ևս մեկ կոլորիտային ներկայացում՝ «բրդի չփխում»: Բուդը դրվում է նախօրորք փռված կտորի վրա, և սկսում են չփխել վայրի պնդուկից պատրաստված ճիպոտով: Կարող են ներկայացնել նաև  ասեղնագործելու և կարելու ընթացքը: