Ազգագրական Թաղամաս

Թանգարանի կազմակերպիչները իրենց հիմնական խնդիրն էին համարում,վերականգնել ղարաբաղյան ընտանիքի կյանքն ու կենցաղը առավել լրիվ և ստույգ, այնպես ինչպես նրանք եղել են 19-րդ դարի վերջին:  Նիկոլ Դումանի տուն թանգարանի բնական շարունակույթունն է հանդիսանում ազգագրական թաղամասը` 19-րդ դարի փողոց և մի շարք բնակելի տներ, մեծ ջանասիրությամբ վերականգնված: Առաջին հարկում տեղակայված է մառան` գինետուն, ավանդական ոճով կահավորված, ինչպես նաև հուշանվերների կրպակը, որտեղ կարելի է  ձեռք բերել ղարաբաղյան թեմատիկայով հուշանվերներ: Ազգագրական թաղամասի վերջում հետաոտողները հայտնաբերել են հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի մեկ այլ  հերոսի` Խանասորի Վարդանի տունը, որը վերակառուցվել է 2007թ.: