Դրամահատում

Դրամների հատման արվեստը Հայաստանում հնուց է հայտնի: Հայկական առաջին պղնձե դրամները հայտնի են մ.թ.ա 3 դ. կեսերից` հատված Սոֆենեյի (Ծոփքի) հայոց արքանների իշխանության օրոք: Այդ դրամներից մեզ հասել են շատ քիչ օրինակներ:

Ավանդույթները շարունակվում են և մինչ օրս էլ Հայաստանում զարգանում է դրամների հատման արվեստը:

Նիկոլ Դումանի տուն-թանգարանում գործում է փոքրիկ դրամահատարան, որտեղ հյուրերը անձամբ կարող են հատել դրամներ Նիկոլ Դումանի տուն-թանգարանի և  Նիկոլ Դումանի պատկերներով և որպես հիշատակ տանել իրենց հետ: Հուշանվեր-դրամների հատման գործընթացը շատ հեշտ է՝ օգտագործվում է հատուկ հաստոցը նախատեսված դրամների հատման համար, մուրճ և դրամների հումքը: Հաստոցի մեջ դրված է համապատասխան պատկերով դրոշմը, որի տակ դրվում է դրամի հումքը: Դրանից հետո հյուրը մուրճով ուժեղ հարվածում է հաստոց

ի համապատասխան սեղմիչ հատվածին: Նման ոչ բարդ գործողությունների արդյունքում ստացվում է շատ սպասված և անձամբ պատրաստած հուշանվեր-դրամը: