Հյուրատներ

Տուն-թանգարանի այցելուները կարող են օգտվել զբոսաշրջային տան հարմարավետ սենյակներից, որոնք գտնվում են էթնո գյուղի տարածքում: Սենյակները հագեցած են ժամանակակից հարմարություններով, պահպանելով ազգային գյուղական կոլորիտը: Այգաբացը  կազդարարի աքաղաղի կանչը և Ձեր առավոտը կբացվի թռչունների երգով, թարմ ու բուրումնավետ օդով, թողնելով տևական տպավորություն Ձեր հիշողության մեջ: