Թոնրատուն

Հայաստանում դարեր շարունակ հացը թխել են թոնիրներում (Արցախում անվանում են նաև թուռուն): Թոնիրը հողի մեջ փորված, գլանաձև վառարան է, որի պատերը սվաղված են հրակայուն  հատուկ նյութով: Հայերի կենցաղում թոնիրը կատարում էր մի շարք գործառույթներ՝ այստեղ հաց էին թխում, ճաշ պատրաստում, թոնիրով թաքացնում էին տունը: Թոնիրն ուներ նաև ծիսական նշանակություն: Մասնավորապես, այն գյուղերում, որտեղ չկային եկեղեցիներ, հոգևորականները ամուսնական արորողությունն իրականացնում էին սրբազան թոնրի շուրջ: Երբ հայուհիները հացի թխման ժամանակ խոնարվում էին թոնրի առաջ, համարվում էր, որ նրանք երկրպագում են Արևին:

Ավանդաբար թոնրում թխվում էր հացը, սակայն այն օգտագործում էին նաև կերակուր  պատրաստելու համար: Թոնրի մեջ ոչ միայն միս էին խորովում և բանջարեղեն տապակում, այլև պատրաստում էին արցախյան ավանդական այնպիսի ուտեստ, ինչպիսին է կուրկուտը:

Էթնո-թաղամասի այցելուները անձամբ կարող են մասնակցել թոնրում հացի թխման արարողությանը: Ազգային տարազներով կանայք ցույց կտան, թե ինչպես հունցել խմորը, ստացված գտները տեղավորել հատուկ հարմարանքի՝ թեշտի վրա, ինչպես ստանալ լոշիկներ, ինչպես դրանք խփել թոնրի պատերին: Իսկ արդեն 10-15 րոպե հետո կարող եք փորձել բուրումնավետ, խրթխրթան հացը, ըստ սովորության պանրով և կանաչիով: