Ձեռքի Աշխատանք և Արվեստ

Նիկոլ Դումանի տուն-թանգարանի տարածքում գտնվող հուշանվերների կրպակն իր բազմապիսի տեսականիով կզարմացնի անգամ ամենատես այցելուներին:

Նիկոլ Դումանի տուն-թանգարան ժամանակ հյուրերը հնարավորություն ունեն ոչ միայն ընտրել տարբեր պատկերներով մագնիսներ, այլև ունենալ ձեռքի աշխատանք հանդիսացող հուշանվերներ, որոնցից շատերը պատրաստված են հենց գյուղացիների կողմից: Ձեռքով  գործած ավանդական գորգերը՝ պատրաստված բնական թելերից, վառ, գեղեցիկ նախշերով, ավանդական տարազով տիկնիկները դուր կգան էթնիկ հուշանվերներ գնահատողներին, իսկ ահա հմայիլները Ձեզ կբերեն հաջողություն և հարստություն: Ազգային, ավանդական այլ հուշանվերները, ինչպես նաև գրքերը, բուկլետները, դրոշմանիշները, բացիկները և բազմատեսակ այլ իրերը ընտրության մեծ հնարավորություն կտան Ձեզ գնելու հոգեհարազատ հուշանվեր:

Բացի զուտ հուշանվերներից, կրպակում վաճառվում են բազմատեսակ ջեմեր, չոր մրգեր, գինիներ գեղեցիկ փաթեթավորմամբ:

Նիկոլ Դումանի տուն-թանգարանի հուշանվերների կրպակում յուրաքանչյուրը կարող է գտնել իրեն հոգեհարազատ հուշանվեր: