19-րդ դարի հյուրասենյակ

19-րդ դարի վերջի բնակելի սենյակ: Տուն–թանգարանի երկրորդ հարկը զբաղեցնող բնակելի սենյակը լրիվությամբ վերականգնված է 19-րդ դարի տիպիկ ոճով և սարքավորված է այն ժամանակի իրական նմուշներով: Այցելուները այստեղ կարող են տեսնել  տեղական հյուսների պատրաստած հնագույն գորգերով և բարձերով` մութաքաներով պատված թախտ, հատակին առանց մազախավի գորգ-կարպետներ, կաղնուց սեղան աթոռներով: Հատուկ ուշադրություն են գրավում ամանեղեն և այլ տնային կարասիներ պահելու համար նախատեսված  պատի խորշերը: Այստեղ ցուցադրված են տանը պահպանված կավե ամանեղենը, տարբեր շշեր, փայտյա գդալներ, ինչպես նաև վերականգնման ընթացքում թաքստոցից հանված ճենապակուց երկու ափսե (Ռուսատսան): Սենյակը լուսվորվում է նրբագեղ պղնձե կերոսինային ջահով, ինչպես նաև ավանդական թրծակավից պատրաստված յուղի կանթեղներով:

Պատուհանները վարագուրված են ձեռքի հիանալի աշխատանք վարագույրներով: Այստեղ կարելի է տեսնել ղարաբաղցի ասեղնագործողների արվեստի բազմաթիվ գլուխգործոցներ` սրբիչներ, ծածկոցներ և այլն: Նիկոլ Դումանի ժամանակների փորագրված փայտե օրորոց, նույնպես ցուցադրված է դահլիճում: Երկրորդ հարկի պատշգամբում տեղադրված է խոհանոցային շինությունը, սարքավորված օջախով ուտելիքի պատրաստման համար: Կողքին, պատի որմնախորշում հավաքված է 19-րդ դարի խոհանոցային կահ կարասու հավաքածու: Դրանք տարբեր պղնձե կլայեկված  կաթսաներ, ափսեներ, շերեփներ, ջրի սափորներ և շատ ուրիշ առարկաներ են, որոնք կազմել են ղարաբաղյան ժողվորդական կյանքի անբաժանելի մասը: