Տնտեսական Սենյակ

Տուն-թանգարանի շինությանը կից տեղակայված է ավանդական տնտեսական սենյակը:
Այստեղ ցուցադրվում են փայտե խնոցի, ճախարակներ, գինիներ պահպանելու կարասներ, ջուլհակահաստոցի դետալներ, ցորեն պահելու ամբարներ, հեսանաքարի հաստոց, ձեռքի երկանք :Հավաքված նմուշները այցլեուներին տալիս են այն ժամանակշրջանի ղարաբաղյան ընտանիքի տնտեսության գործունեության վերաբերյալ լրիվ պատկերացումներ: Հետաքրքիր է շինություն տանող քարե աստիճանը կիսաջնջված արաբական գրությամբ և անհայտ թվագրմամբ:  Սենյակի մուտքի մոտ տեղադրված է տներից մեկի բակում գտնված հնագույն խաչքար, որը  20-րդ դարի 30-ական թվականներին գյուղական եկեղեցու քանդման ժամանակ ոչնչացումից փրկել է  ժողովուրդը :